-
09.11.2018|
02:06
Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։
-
09.11.2018|
01:53
Մինչ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները մտածում են արտագաղթելու և օրվա հացի խնդիրը լուծելու մասին, կառավարությունում չեն շտապում օր առաջ լուծում գտնել: «Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող գործարանի առկախված ճակատագիրը հայտնի կլինի ընտրություններից հետո միայն, քանի որ այս ընթացքում նոր կառավարիչները, քարոզարշավ իրականացնելուց բացի, այլ հարցերի համար ժամանակ չունեն:
-
06.11.2018|
15:13
ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը («Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը) հայտարարություն է տարածել, որ չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։
-
06.11.2018|
11:37
Երեկվանից ուժի մեջ են ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ, ամբողջ երկրով բողոքի ալիք է սկսվել:
-
06.11.2018|
00:52
Սահմանամերձ Շուռնուխ համայնքը Հայաստանի ամենափոքր համայնքներից է, որտեղ բնակվում է 46 տնտեսություն 130 բնակչով: Սյունյաց սարերի բարձունքներում ծվարած այս գյուղում թեև ամեն մեկն ապրում է իր հոգսաշատ կյանքով, այնուհանդերձ պատրաստ է օգնելու կողքինին, անգամ այդ կողմերում «մոլորված» զբոսաշրջիկին ու անծանոթ մեկին:
-
04.11.2018|
11:48
Տեղեկացված չորս աղբյուրների պնդմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առևտրի վերաբերյալ պայմանավորվածության հասնել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ G20-ի սամիթում, նոյեմբերի վերջին, Արգենտինայում և խնդրել է ԱՄՆ առանցքային պաշտոնյաներին կազմել պայմանավորվածության սևագիր տարբերակը` գրում է Bloomberg-ը:
-
03.11.2018|
12:51
Չինաստանը կրճատում է տարածությունը իր հիմնական տնտեսական մրցակից ԱՄՆ-ից, դառնալով երկիր, որտեղ հեշտ է բիզնես անել:
-
02.11.2018|
15:53
«Խնդիրը կառավարության հետ չէ կապված, կա դատական վեճ է երկու ընկերությունների միջև: Մենք փորձում ենք խնդիրը հնարավորինս արագ բերել տրամաբանական հանգուցալուծման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի խնդրին:
-
02.11.2018|
02:07
«Հեղափոխական Հայաստանը պետք է փոխի տնտեսության կառուցվածքը։ Փոփոխությունը ենթադրում է, որ պետք է պատրաստ լինենք զոհերի»,- հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը։
-
02.11.2018|
01:55
Երեկ վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո արդեն իրավունքի ուժով ազատ արձակված խորհրդարանն անցավ 2019-ի ֆինանսական կարևոր փաստաթղթի քննարկմանը։ Գրեթե դատարկ դահլիճում ներկայացվեց եկող տարվա բյուջեն, որում նոր իշխանությունները հանրության կյանքը բարելավելու ուղղություններն են մատնանշել։ Դահլիճում հատուկենտ պատգամավորներ էին, բայց ներկա էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, ում հանդեպ վերջերս ՀՀԿ-ում մեծ դժգոհություն կա։